Sunday, 07 06 2026
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է

Արգենտինայում թղթադրամների վրա կհայտնվի նախկին առաջին տիկնոջ պատկերը

Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները հայտարարել է, որ 100 պեսոյանոց նոր թղթադրամների վրա կհայտնվի երկրի նախկին նախագահ Խուան Պերոնի կնոջ՝ Եվայի պատկերը: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը: Նա կդառնա առաջին կինը, որի պատկերը կհայտնվի արգենտինական թղթադրամների վրա: Ներկայում 100 պեսո անվանական արժեքով թղթադրամների վրա պատկերված է XIX դարի քաղաքական գործիչ Խուլիո Արխենտինո Ռոկայի նկարը:

Քիրշների խոսքով՝ սկզբում Եվա Պերոնի պատկերով թղթադրամները կթողարկվեն սահմանափակ քանակով: Դա կապված է նրա մահվան 60-րդ տարելիցի հետ: Սակայն նախագահը նշել է, որ ապագայում 100 պեսոյանոց բոլոր թղթադրամների վրա պատկերված կլինի Եվա Պերոնը:

Նախագահը նշել է, որ այդ կերպ անհրաժեշտ է պատվել իգական սեռը, իսկ լավագույն տարբերակ, քան Եվան, չկար: Քիրշների խոսքով՝ նա համեստ կին էր, սակայն կատաղի պայքարում էր արդարության և հավասարության համար:

«Նրա հիշատակը հարգելը նույնն է, ինչ արդարությունը վերականգնելը»,- ասել է նախագահը:

Եվա Պերոնը ծնվել է 1919 թվականին՝ Բուենոս Այրեսից ոչ հեռու գտնվող գյուղական վայրում: Երիտասարդ տարիներին նա աշխատել է որպես մոդել և դերասան: 1944 թվականին ամուսնացել է Խուան Պերոնի հետ, որն այդ ժամանակ զբաղեցրել է երկրի աշխատանքի նախարարի պաշտոնը: 1946 թվականին նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Եվան ամուսնուն աջակցելու նպատակով ստեղծել է քաղաքական կուսակցություն և գործել որպես քաղաքական գործիչ՝ անձնական հանդիպումներ ունենալով արտասահմանյան պետությունների ղեկավարների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում