«Մենք կարծում ենք, որ Եվրոպան մոտենում է անհավանական չափերի աղետի: Անվերջանալի ճգնաժամի զգացողությանը, երբ դոմինոյի հատիկը ընկնում է մեկը մյուսի ետևից, անհրաժեշտ է վերջ դնել»,- ասվում է Նոր տնտեսական մտածողության ինստիտուտի (INET) զեկույցում, որը հովանավորվում է Ջորջ Սորոսի կողմից:
Կարգավորողները պետք է որոշեն երկու տարբեր խնդիրներ` վերացնել եվրոգոտու «ի սկզբանե սխալ պլանի» հետևանքները ու ամրացնել կառույցը` որպես այդպիսին:
Տնտեսագետները կոչ են անում փոխադարձ պատասխանատվություն ստանձնել պարտքերի համար (ինչին, սակայն, ընդդիմանում է Գերմանիան) ու ստեղծել մի ֆինանսական մարմին, որը կիշխի ազգային կարգավորողների վրա: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Նրանք Եվրոպական Կենտրոնական բանկին կոչ են անում վարկ տրամադրել իրենց բյուջետային նպատակներն իրագործած երկրներին կամ հատկացնել բանկային լիցենզիա: