Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կան զոհեր և վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 26-ին, գիշերը ժամը 03.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 54-ամյա Աշոտ Ահարոնյանը, վարելով «Գազ 24» մակնիշի 07 ՕՕ 665 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ում՝ Լանջիկ գյուղի ճանապարհին, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Գյումրի քաղաքի Ա. Պետրոսյան փողոցի բնակիչ, 57-ամյա Սարգիս Հովհաննիսյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 27 ՍԼ 940 համարանիշի ավտոմեքենային:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնել է, որ վթարի հետևանքով «Օպելի վարորդ» Ս. Հովհաննիսյանը և ուղևոր 59-ամյա Սարգիս Հակոբյանը տեղում մահացել են,իսկ ուղևորներ 30-ամյա Վազգեն Հակոբյանը, 31-ամյա Վրեժ Հակոբյանը և 27-ամյա Գրիգոր Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Բժշկական կենտրոնից Գ. Շամշյանին հայտնել են, որ Ա. Ահարոնյանը պետք է տեղափոխվի Երևան՝ Մալայանի անվան բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել վթարից կարճ ժամանակ անց ժամանած Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Գևորգ Դավթյանի գլխավորությամբ:

Վիրավորներին օգնություն են ցուցաբերել նաև Լանջիկ գյուղի բնակիչներն ու այդ պահին վթարի վայրում գտնվող քաղաքացիները, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարար ծառայության վարչության Մարալիկի հրշեջ-փրկարարները:

Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝հատուկ տեխնիկայի միջոցով կտրելով մեքենան:

Գ. Շամշյանը հայտնել է, որ վթարի վայրից մոտ 15 մ հեռավորության վրա դրված էր ծաղկեպսակ, քանի որ նշված վայրում մի քանի օր առաջ, հերթական ճանպարհատրանսպորտային պատահարն էր տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Վոլոդյա Մուրադյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում