Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը այսօր նշում է իր նորագույն պատմության ամենանշանավոր և հիշարժան տարեթվերից մեկը` Սուեզի ջրանցքի ազգայնացման 56-ամյակը: Ջրանցքը Միջերկրական ծովը կապում է Կարմիր ծովին և համարվում է կարևոր տրանսպորտային օղակ:
Սուեզի ջրանցքի ստեղծման համար աշխարհը պարտական է ֆրանսիացի դիվանագետ և գործարար Ֆերնանդու դե Լեսպեսուին:
Ջրանցքը, որ կառուցվել է հենց եգիպտացիների անասելի ջանքերի շնորհիվ, պաշտոնապես բացվել է 1869թ.-ին: Այն դարձավ միջազգային մասշտաբի իրադարձություն:









































