ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին ճգնաժամի արդյուքնում աճել է աղքատության մեջ ապրող երեխաների թիվը:
Ամենամյա զեկույցում նշվում է, որ 2005-2010թթ ընթացքում աղքատության մեջ ապրող երեխաների թիվն աճել է 2,5 մլն-ով:
Հետազոտողները որոշ առաջադիմություն են նկատում կրթության և առողջապահության բնագավառում:
Ամենածանր դրության մեջ հայտնվել են էթնիկ փոքրամասնությունների երեխաները:
Զեկույցում նշվում է, որ հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում ապրող երեխաներն ավելի լավ պայմաններում են ապրում, քան հարավում ապրողները:







































