Մեքսիկայի հյուսիսում գտնվող ածխի հանքում մեթանի պայթյունի հետևանքով փլատակների տակ է մնացել ամենաքիչը յոթ մարդ: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Ինչպես հայտնել է նահանգի Հասարակական անվտանգության նախարարությունը` մեթանի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ: Զոհվածների և վիրավորների մասին դեռևս տեղեկատվություն չկա: Այժմ դեպքի վայրում փրկարարներ են աշխատում:
Երկու տարի առաջ ներկայիս պատահարից ոչ շատ հեռու այլ պատահարի հետևանքով փլատակների տակ էին մնացել երկու հանքափորներ, որոնցից մեկը զոհվել էր, իսկ մյուսը վեց օր անց փրկվել էր, սակայն մի քանի ամիս հետո մահացել էր:







































