Զանզիբարի ափին, որտեղ մեկ շաբաթ առաջ խորտակվել էր լաստանավը, մինչ օրս զոհվածների մարմիններ են հայտնաբերվում, հաղորդում է BBC-ն:
Այդ աղետին զոհ է գնացել ավելի քան 100 մարդ: Սեփականատերը, կապիտանը և կառավարող ընկերությունը Տանզանիայի իշխանությունների կողմից մեղադրվում են ոչ կանխամտածված սպանության մեջ:
Անցած տարի ափի մոտ խորտակվել էր ևս մեկ լաստանավ, զոհվել էին շատ մարդիկ: Աֆրիկայի լաստանավերը հաճախ աղետի են ենթարկվում գերծանրաբեռնվածության պատճառով:








































