Պաղեստինյան տնտեսությունն անկայուն է, չափազանց կախված է օտարերկրյա օգնությունից, ինչը նշանակում է, որ Պաղեստինի ինքնավարությունը դեռ պատրաստ չէ վերածվել Պաղեստինյան պետության. նման որոշում պաղեստինցիների հանդեպ կայացրել է համաշխարհային բանկը:
Համաձայն հաշվետվության, որը հրապարակվել է հուլիսի 25-ին, 2007-2011 թվակների ընթացքում օտարերկրյա օգնության շնորհիվ պաղեստինյան տնտեսության աճը կազմել է 7.7%, սակայն դա վերաբերում է միայն պետական սեկտորին և անշարժ գույքին: Ինչ վերբերում է այլ տնտեսական ասպեկտներին, մասնավորապես գյուղատնտեսությանը և արդյունբերությունը, ապա այստեղ հակառակը, նկատվում է նվազում:
Համաշխարհայւն բանկի փորձագետները ընդգծում են, որ կայուն զարգացող տնտեսության համար անհրաժեշտ է շեշտը դնել առևտրի վրա և դինամիկ մասնավոր սեկտորի ստեղծման վրա:
Հաշվետվության հեղինակ Ջոն Նասիրը նշել է, որ Պաղեստինյան ինքնավարությունը զգալիորեն առաջխաղացել է սեփական պետություն ստեղծելու հարցում, սակայն «տնտեսությունը դեռ ամբողջովին ամուր չէ և դեռ ի վիճակի չէ ապահովել պաղեստինյան անկախությունը»:







































