Այսօր հայտնի է դարձել, որ Facebook սոցիալական ցանցի օգտատերերին չափազանց շատ են բարկացնում կայքում տեղադրվող գովազդները:
Հետազոտողները պարզել են, որ մեծ Բրիտանիայի օգտատերերի 53 տոկոսը կարծում է, որ կայքում տեղադրված հովանավորների գրառումները և այլ տարբեր գովազդներն արդեն պարզապես անտանելի են դարձել: Օգտատերերը մեղադրում են Facebook-ին չափազանց կոմերցիոն դառնալու մեջ:
www.MyVoucherCodes.co.uk-ի կողմից իրականացրած հետազոտությանը մասնակցել է 1996 օգտատեր: Ընդհանուր առմամբ հետազոտության նպատակն է եղել պարզել, թե ինչպես են բրիտանացիները վերաբերվում սոցիալական ցանցերին:
Այս լուրը միայն մեկն է այն վատ լուրերից, որոնք վերջերս պտտվում են Մարկ Ցուկերբերգի ընկերության շուրջ:
Facebook-ը պատրաստվում է հաղորդել իր եկամուտների վերաբերյալ տվյաներն այս շաբաթ և ակնկլավում է, որ ընկերությունը հայտնելու է միայն կորուստների մասին:








































