Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

Կոռուպցիան և կրթության ֆետիշացումը

ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիրը ներկայացնելով՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ թե՛ Հայաստանում և թե՛ ամբողջ աշխարհում կրթությունը, որպես ծառայություն, կայացած է, քանզի յուրաքանչյուր սպառող կարող է իր հնարավորություններին և կարողություններին համապատասխան կրթություն ստանալ, ինչպես նաև կրթությունն այսօր միջազգայնացվել է:

Աշոտյանի գնահատմամբ, դեռևս խնդիր կա «կրթությունը՝ որպես բարիք» սկզբունքի կայացման առումով, քանզի սոցիալական խնդիրները ոչ բոլորին են թույլ տալիս բարձրագույն կրթություն ստանալու:

Նախարարը նաև նշեց կրթության ևս մեկ կարևոր դերը` «կրթությունը՝ որպես տնտեսական զարգացման հիմք», սակայն, ըստ Աշոտյանի, տնտեսությունը չպետք է դիտարկվի միայն ՀՆԱ և տնտեսական արդյունք ստանալու միջոց, այլ կարևոր է, որպեսզի կրթությունը արժեհամակարգ ձևավորի:

Անդրադառնալով կրթական բնագավառի մարտահրավերներին՝ Աշոտյանը նկատեց, որ Հայաստանում կրթությունը ֆորմալ առումով ֆետիշացված է, այն դիտարկվում է ոչ այնքան գիտելիք ստանալու միջոց, որքան բարձրագույն կրթության վերաբերյալ փաստաթուղթ:

Աշոտյանը նաև անդրադարձավ կրթության բնագավառի մյուս և ամենախոցելի մարտահրավերներին` կոռուպցիոն երևույթներին: «Կոռուպցիոն երևույթները հետևանք են կրթության մոտիվացիայի պակասի, կրթության ֆետիշացման և կառավարման ցածր որակի` դպրոցական օղակներից մինչև նախարարություն»,- նշեց Աշոտյանը:

ԿԳ նախարարը խոսեց նաև կրթության բնագավառի ֆինանսավորման վերաբերյալ և նշեց, որ Հայաստանում այդ բեռը հիմնականում ընկած է պետության և ընտանիքների վրա:

«Կրթությունն այլևս թանկ հաճույք է: Մենք պետք է այնպես անենք, որ բիզնես էլիտան ևս ներգրավվի կրթության ֆինանսավորման ոլորտում, մենք պետք է կարողանանք շարժել բիզնես էլիտայի՝ սեփական շահի երկարաժամկետ գիտակցումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում