Իսպանական երկամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է պատմական առավելագույնին` հատելով 7%-ի սահմանագիծը: Այս մասին գրում է Financial Times-ը:
Եկամտաբերության աճը պայմանավորված է ներդրողների անհանգստությամբ, որ Իսպանիան պաշտոնապես դիմել է ֆինանսական օգնություն ստանալու համար ու Գերմանիայում բողոքի ցույցով` ընդդեմ Moody’s միջազգային վարկանշային գործակալության, որն իջեցրել է երկրի վարկանիշի կանխատեսումը:
Իսպանիայի երկամյա պարտատոմսերի եկամտաբերությունն աճուրդի սկզբում աճել է 48 կետով` հասնելով առավելագույն կետին` 7,147%:
Տասնամյա պարտատոմսերի եկամտաբերությունը գրեթե հասել է ամենաբարձր կետին` 7,751%-ի:
Վերլուծաբաններն ու ներդրողները կարծում են, որ բարձր եկամտաբերությունը երկարաժամկետ հեռանկարում չի լինի կայուն, քանի որ Իսպանիայի պարտաքային բեռը ժամանակի ընթացքում կաճի արագ տեմպերով:











































