Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն շնորհավորական նամակներ են հղել միմյանց՝ կապված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ նամակներում հատուկ ընդգծվել է երկու երկրների միջև համապատասխան համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, ձեռքբերված առաջընթացը, ինչպես նաև հարաբերությունների խորացման հեռանկարները: