Եվրոպայում ամենաբարձր կրունկներով կոշիկները հագնում են բրիտանացի կանայք: Այս մասին հաղորդում The Daily Mail-ը: Բրիտանուհիների կրունկների միջին բարձրությունը հասնում է 8,5 սմ-ի, մինչդեռ ֆրանսուհիները սահմանափակվում են 5,5 սմ-անոց կրունկներով:
Աղբյուրը հղում է անում հետազոտությանը, որն անցկացրել է Compeed ընկերությունը:
Պատճառը, որը ստիպում է անգլուհիներին տանջվել կրունկների վրա (նրանց կրունկները կարող են հասնել ոչ ադեկվատ բարձրության, ինչպես Վիկտորյա Պոշի և Շերիլ Քոուլի մոտ) այն է, որ նրանք կարճահասակ են: Բրիտանացի կանանց միջին հասակը կազմում է 163 սմ: Նրանք 3-4 սմ-ով զիջում են եվրոպացի մյուս կանանց:
Հոգեբանների կարծիքով՝ պատճառն իրականում կապված է բարձրահասակ լինելու և ավելի ինքնավստահ, հաջողակ, հարուստ և կիրթ երևալու հետ:









































