Այսօր Մոսկվայում, Լոնդոնում, Նյու Յորքում, Ալմաթիում, Բիշքեկում բողոքի ակցիաներ տեղի կունենան Խորոգում (Բադախշանի ադմինիստրատիվ կենտրոն) տաջիկական կառավարական զորքերի գործողությունների դեմ:
Հանրահավաքների կազմակերպիչները հայտարարում են, որ հարյուրավոր մարդիկ տաջիկական կառավարությունից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել զորքերը շրջանից ու արդար հետաքննություն անցկացնել` պարզելու հատուկ ծառայությունների գեներալ Աբդուլլո Նազարովի սպանությունը, որը սպանվել է շաբաթ օրը։
Երեկ` հուլիսի 24-ի վաղ առավոտյան, Խորոգում սկսվել է հատուկ գործողություն, որը նպատակ ունի հայտնաբերել այդ հանցագործության հեղինակներին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին 12 տաջիկ զինծառայողի ու հակակառավարական խմբավորումների կողմից 30 մարդու սպանության մասին: Նրանց խոսքով ` խաղաղ ազգաբնակչության շրջանում զոհեր չկան:
Սակայն, ըստ չհաստատված տեղեկությունների, կառավարական բանակի ու խաղաղ բնակչության շրջանում զոհերի իրական թիվը անհամեմատ մեծ է` մոտ 100 մարդ:









































