Երեկ Ադրբեջանի Շեքիի շրջանում փլուզվել է 75 մետրանոց մի կամրջի մոտ 35 մետրանոց հատվածը:
Քանդվելու պահին կամրջի վրա եղել են մեկ մարդատար և մեկ բեռնատար մեքենա: Չի բացառվում, որ հենց բեռնատարի ծանրությունն է դարձել քանդվելու պատճառ,- հաղորդում է newz.az-ը: Մեքենաներն ընկել են գետի մեջ:
Փրկարարները հաղորդել են, որ զոհեր և տուժածներ չկան:
Փլուզման հետևանքով չի գործում Շեքին Քիշ գյուղին կապող միակ ճանապարհը: