ՌԴ գլխավոր շտաբը գտնում է, որ Սիրիայում քիմիական զենքի պաշարների մասին լուրերը չափազանցված են:
Երկուշաբթի Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ջիհադ Մաքդիսին հայտարարել էր, որ արտաքին միջամտության դեպքում Սիրիան կարող է քիմիական զենք կիրառել: Իհարկե, նման հայտարարության արձագանքը միջազգային հանրության կողմից չուշացավ:
«Մեր հետախուզական տվյալների համաձայն` Սիրիայում քիմիական զենքի պաշարները այնքան շատ չեն, որքան այդ մասին հայտնում է Արևմուտքը»,- նշել է գլխավոր շտաբի ներկայացուցիչը:
Միաժամանակ, նա հրաժարվել է նշել զենքի մոտավոր քանակը` ասելով, որ այդ տեղեկատվությունը գաղտնի է:
ՌԴ գլխավոր շտաբի ներկայացուցիչը հերքել է նաև այն լուրերը, թե Սիրիայի զանգվածային ոչնչացման զենքը ուղարկվելու է ռուսական հատուկ ծառայություններ:









































