Զարմանահրաշ քաղցրավենիքներ, անշուշտ, ամեն մարդ չէ, որ կարող է պատրաստել: Շատերը կարող են միայն երազել նման խմորեղեն պատրաստելու մասին, մինչդեռ 25-ամյա Սթեֆ Փարքերը, ով ապրում է Բիրմինգհամում, հենց այդպիսի հրաշքներ ստեղծող է:
Daily Mail-ը գրում է, որ Սթեֆը միակ մարդն է Մեծ Բրիտանիայում, ով պատրաստում է մեխանիկական խմորեղեններ, որոնք իրենց ներսում շարժվող հատվածներ և շարժիչ ունեն:
Նա նաև ստեղծում է այնպիսի խմորեղեն, որ նման են այլ ուտելիքների` ինչպես օրինակ համբուրգերի կամ սուշիի:
Նրանք այնքան իրական են, որ հնրավոր է առաջին հայացքից չիմանալ, թե ինչ ուտելիք է դրված սեղանին:












































