newsru.ua-ի հաղորդմամբ` մարոկկացի վազորդուհի Մարիեմ Ալաուի Սելսուլին բաց կթողնի Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերը:
1.500 մ մրցուղում մրցաշրջանի առաջատարը չի կարողացել հաղթահարել դոպինգ-թեստը: 28-ամյա մարզուհու արյան մեջ, որը վերցվել է Փարիզում կայացած «Ադամանդե լիգա»-ի մրցաշարի ժամանակ, հայտնաբերվել է ֆուրոսեմիդ:
Մարոկկացին արդեն մեկ անգամ մեղադրվել է արգելված դեղամիջոցների օգտագործման մեջ: Վազորդուհու որակազրկման ժամկետը լրացել է անցած տարվա ամռանը: Այժմ նրան սպառնում է ցմահ որակազրկում:
Ֆուրոսեմիդը դոպինգ-դեղամիջոց չէ, այլ օգտագործվում է սպորտային բժկության մեջ արգելված նյութերը օրգանիզմից հեռացնելու համար: Այդ իսկ պատճառով համաշխարհային հակադոպինգային գործակալությունն այդ դեղամիջոցը դասել է արգելվածների շարքին: