Apple-ի գնորդները, ովքեր ցանկանում են ավելի փոքր և ավելի էժան ռետինե MacBook Pro ունենալ, շուտով կարող են իրենց երազանքը իրականացված համարել:
PCWorld-ը հաղորդում է, որ 13 դյույմանոց MacBook Pro -ն շուկայում կհայտնվի սեպտեմբերին: Այս տեղեկությունը հաղորդել է KGI Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն: Կոուն ասել է, որ նոր լեփթոփը սպառողներին կառաջարկի ոչ ռետինե MacBook Pro-ի հիասքանչ այլընտրանք:
Վերլուծաբանը կարծում է, որ նոր սարքը մեծ պահանաջարկ կունենա իր ավելի փոքր չափսերի, և ամենայն հավանականությամբ, ավելի ցածր գնի շնորհիվ: Հիշեցնենք, որ 15-դյույմանոց ռետինե MacBook Pro –ն վաճառվում է 1799 դոլարով:









































