Մոլդովական պատվիրակությունը փոխվարչապետի գլխավորությամբ մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած «Արևելյան համագործակցության» երրորդ հանդիպմանը:
ԵՄ արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ներկայությամբ
ԵՄ պետությունները և «Արևելյան համագործակցությունը» հաստատել են Համատեղ դեկլարացիա:
Այս փաստաթղթում նրանք կրկին պատրաստակամություն են հայտնում իրականացնել «Արևելյան համագործակցության» «ճանապարհային քարտեզը», որը որպես կողմնորոշիչ է ծառայելու մինչ 2013թ-ին կայանալիք «Արևելյան համագործակցության» հաջորդ համագումարը:
Մոլդովայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ հանդիպման ընթացքում Եվրոպական պաշտոնյաները իրականացրած բարեփոխումների համար որպես օրինակ են բերել Մոլդովայի Հանրապետությանը:









































