Nike-ը Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարի համար էկոլոգիապես մաքուր խաղակոշիկներ է արտադրել, որով խաղացողը ելույթ կունենա Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերում:
Nike GS խաղակոշիկները, ինչպես և Բրազիլիայի ազգային հավաքականի մարզաշապիկը, պատրաստվել են պոլիէթիլենի վերամշակված շշերից: 1 համազգեստի պատրաստման համար օգտագործվում է 13 շիշ: Նախագծի մեկնարկից հետո Nike ընկերությունը համազգեստի արտադրության նպատակով օգտագործել է 115 մլն շիշ:
Nike GS խաղակոշիկները պատրաստվել են Իտալիայում և նախատեսված են այն ֆուտբոլիստների համար, ովքեր մեծ արագություն են զարգացնում խաղադաշտերում: Օգտագործված հատուկ տարրերի շնորհիվ խաղակոշիկները կշռում են ընդամենը 160 գրամ:








































