Գլենդելում ոստիկանությունը ձերբակալել է հայազգի 23-ամյա Արեն Պողոսյանին՝մոտոցիկլետով ոստիկաններից փախչելու, կարմիր լույսին և stop նշաններին չենթարկվելու և 160 կմ/ժամ արագություն զարգացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Glendale News Press-ը:
Ոստիկանությունը նրան սկսել է հետապնդել այն բանից հետո, երբ մոտոցիկլիստը անցել է կարմիր լույսի տակով, խառնվել երթևեկությանը և հազիվ խուսափել վթարից:Հետապնդման ժամանակ Պողոսյանը խախտումներ է թույլ տվել, անցել ևս մեկ կարմիր լույսի տակով:
Ոստիկանները նրան մի պահ կորցրել են տեսադաշտից, սակայն քիչ ուշ հայտնաբերել Գրենդվյու և Գլենոուքս պողոտաների հատվածում:












































