Sunday, 14 06 2026
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ

Հայաստանի արդյունաբերության զարգացումն ընթանում է դինամիկ տեմպերով. Տիգրան Դավթյան

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը` պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Օրակարգի առաջին հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը, որոնց շրջանակում իրականացվել են կառուցվածքային, ներդրումային, կազմակերպչական և ֆինանսական աջակցության ծրագրեր: Նա զեկուցել է, որ 2012 թ. առաջին կիսամյակում արդյունաբերության զարգացումն ընթանում է բավական դինամիկ տեմպերով. արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է 501.4 մլրդ դրամի արտադրանք` 2011 թ. համեմատ աճելով 13 տոկոսով:

Տիգրան Դավթյանը նշել է, որ կառավարությունը մի շարք գործիքներով շարունակում է պետական աջակցություն ցուցաբերել արտադրական ընկերություններին: Մասնավորապես, 300 մլն ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի տրամադրման ուղղությամբ 2012 թ. առ այսօր հավանության է արժանացել 8 ներդրումային ծրագիր` 17.5 մլրդ ՀՀ դրամի ծավալով, և այս ներդրումների արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 340 նոր աշխատատեղ:

2012 թ. հունվար-հունիս ամիսներին ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգման ծրագրով հավանության է արժանացել 5 ծրագիր` ընդհանուր առմամբ 1.3 մլրդ ՀՀ դրամի շրջանակում: Նշված ժամանակահատվածում «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից արդյունաբերական և ներդրումային ծրագրերի վարկավորման նպատակով իրականացվել է 21 վարկավորման ծրագիր:

Անդրադառնալով կազմակերպչական աշխատանքներին` ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ արդեն ձևավորվել են կոնյակագործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհուրդները` կազմված ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության և նշված ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչներից: Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև ոսկերչական արտադրատեսակների արտադրության ոլորտի ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկուցումը:

Նիստում հաստատվել է դեղագործության ու բիոտեխնոլոգիաների ոլորտներում 2012-2015 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը: Ծրագրով սահմանված են ռազմավարական հետևյալ ուղղությունները. որակի վերահսկման համակարգի և տեղական հումքային բազայի ստեղծում, կարողությունների զարգացում, ֆինանսական աջակցություն, անդրազգային կորպորացիաների (ԱԱԿ) ներգրավում և վաճառքների խթանում:
Խորհրդի անդամների կողմից հավանության է արժանացել կոնյակագործության ոլորտի ռազմավարության իրականացումն ապահովող 2012-2015 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը:
Տիգրան Դավթյանը նշել է, որ ծրագիրը մշակվել է կոնյակագործության, գինեգործության ոլորտների և նախարարության ներկայացուցիչների միջև քննարկման արդյունքում, որպես հիմնական ուղղություններ են սահմանվել որակի ապահովումը, շուկաների և կարողությունների զարգացումը: Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակում կոնյակագործության և գինեգործության ոլորտների զարգացման միասնական ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման նպատակահարմարության շուրջ:
Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է քննարկել գինեգործության ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերը և անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել հաստատված փաստաթղթում:

Մեկ այլ հարցով քննարկվել է թեթև արդյունաբերության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մշակման առաջարկը: Հաշվի առնելով հնչեցված դիտողություններն ու կարծիքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ կողմերին մինչև 2012 թ. հոկտեմբերի վերջը մշակել և խորհրդին ներկայացնել թեթև արդյունաբերության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության հայեցակարգի նախագիծ և գործողությունների ծրագիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում