Տարեսկզբից սկսած` Աֆղանստանում զոհվել է անվտանգության համագործակցության միջազգային ուժերի (ISAF) 255 զինծառայող: Այս մասին հայտնել է «Պաժվակ» տեղեկատվական գործակալությունը` հղում կատարելով ռազմական կոնտինգենտի մամլո ծառայությանը:
Մամլո ծառայության տեղեկություններով` այսօր Աֆղանստանի արևելքում ապստամբների հարձակման ժամանակ զոհվել է կոալիցիայի մի զինծառայող, որի ազգությունը չի հաղորդվում: Երկրի արևելքում առավելապես տեղակայված են ամերիկյան զորամիավորումներ:
Գործակալության տեղեկություններով` տարվա ընթացքում ամենից շատ զոհվել են մայիս ամսին` 45 սպա ու զինվոր: Հուլիս ամսվա ընթացքում գրանցվել է 35 զոհ:








































