Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի պլանը պարտություն չի կրել, և ներկայիս իրավիճակում հանդիսանում է օպտիմալ սիրիական ճգնաժամի լուծման համար:
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը. «Գոյություն ունեն որոշակի ուժեր, որոնք ձգտում են ձախողել Անանի պլանը, որպեսզի Սիրիայում շարունակվի ճգնաժամային իրավիճակը: Անհրաժեշտ է կանխել Սիրիայում օտար միջամտությունը, որպեսզի հնարավոր լինի կյանքի կոչել Քոֆի Անանի՝ խաղաղ կարգավորման կառուցողական պլանը:
Իրանը ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ մի շարք առաջարկներ է արել «Վեցյակի» հետ միջուկային բանակցություններում: Եկել է ժամանակը՝ քննարկելու այդ առաջարկները: Մենք ունենք հստակ դիրքորոշում ու առաջարկներ սիրիական հարցի շուրջը: Մեր կարծիքով, Սիրիայում միջազգային դիտորդների ներկայության երկարաձգման մասին համաձայնագիրը վկայում է Անանի պլանի իրագործումը շարունակելու մասին»:








































