Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգում օրեր առաջ S-70 Sikorsky տիպի ուղղաթիռի կործանման պատճառը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներն են:
Նշվում է, որ ուղղաթիռը փոխադրում էր 15 զինծառայողի և վայրէջք է կատարել PKK-ի ականապատ տարածքում: Քուրդ զինյալներն ուղղաթիռի վայրէջքի ժամանակ պայթեցրել են հեռակառավարվող ականը, ինչի հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել է 7 զինծառայող:






































