ԱՄՆ-ը չի նախատեսում ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայում կամ ներխուժել այդ երկրի տարածք:
«Նախագահ Բարաք Օբաման նմանատիպ գործողությունները սխալ է համարում»,- այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին` մեկնաբանելով հանրապետական պատգամավոր Ջոն Մաքքեյնի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը բավարար միջոցներ չի օգտագործում ներսիրիական հակամարտությունը կարգավորելու համար:
Քարնին նշել է, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է Բաշար Ասադին հեռացնել պատժամիջոցների և նրա միջազգային մեկուսացման միջոցով:
«Մենք կշարունակենք այդ աշխատանքը այլ երկրների հետ միասին, և սիրիական ընդդիմությանը ոչ ռազմական օգնություն կցուցաբերենք»,- մանրամասնել է նա:







































