Ֆրանսիայում այլևս չի տպագրվում տեղի հնագույն թերթերից մեկը` France Soir-ը: Փարիզի առևտրային դատարանը որոշել է, որ ռուս միլիարդատեր Ալեքսանդր Պուգաչովին պատկանող պարբերականը պետք է ամբողջովին դադարեցնի իր գործունեությունը սնանկացման պատճառով: Այս մասին հաղորդում է France-24 հեռուստաալիքը:
Թերթը դադարեցրել է տպագիր տեսքով հանդես գալ անցած տարվա դեկտեմբերից: Այս կերպ սեփականատերերը փորձել են խնայողություններ կատարել: Սակայն նույնիսկ այդ միջոցները 80 աշխատակիցների հեռացմանը չեն օգնել: Այժմ թերթը փակվել է, իսկ նրա բաժնետոմսերը մաս առ մաս վաճառվել են:
Լրագրողները բազմիցս գործադուլներ են կազմակերպել թերթի տպագրությունը դադարեցնելու կապակցությամբ:
Պուգաչովը դարձել է France Soir-ի սեփականատերը 2009թ.-ին: Նա 60 մլն եվրոյի ներդրումներ է կատարել, սակայն թերթը շարունակել է վնաս կրել:
Ինչպես նշում են փորձագետները` տվյալ իրավիճակը հատուկ է ամբողջ տպագիր մամուլին:








































