«Իշխանությունները շարունակում են հասարակությանը կերակրել տնտեսական աճի, տնտեսական ակտիվության ու նման թեմաների մասին հեքիաթներով. պարզվում է՝ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 7.8 տոկոս տնտեսական ակտիվություն: Նման հայտարարություն է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրւսն Դավթյանը»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Իշխանությունները շարունակում են նման ամպագոռգոռ թվեր հրապարակել միայն թե, չգիտես ինչու, հասարակությունն այդպես էլ իր մաշկի վրա չի զգում այդ աճը. գնալով ավելանում են սոցիալական բևեռվածությունը, աղքատությունն ու արտագադթը: Սակայն սա կառավարության միակ հեքիաթը չէ. հոկտեմբերին Երևանում անցկացվելու է տուրիզմի համաժողով ակնկալվում է զբոսաշրջության 8-10 տոկոս աճ: Թեև, ըստ պաշտոնական տվյալների, 2012թ. առաջին եռամսյակում ՀՀ է այցելել 105 հազար զբոսաշրջիկ, ավելի քիչ, քան նախորդ տարի: Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք` ՀՀ քաղաքացիների զգալի մասն իր հանգիստը գերադասում է անցկացնել արտերկրում, որովհետև այնտեղ հանգստանալը շատ ավելի էժան է, քան ՀՀ-ում:
Ավելին, արտերկրում են հանգստանում նաև զբոսաշրջության աճի, ազգային գաղափարների, հայրենասիրության ու այլ նման երետւյթների մասին խոսող պաշտոնյաները: Միայն թե գերադասում են հնարավորինս գաղտնի պահել այդ փաստը կամ էլ խաբել, թե Արցախում են»:







































