«Հրապարակ»-ը գրում է, որ հուլիսի 26-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Լոնդոն՝ այլ հրավիրված նախագահների հետ մասնակցելու օլիմպիական խաղերի բացման արարողությանը:
«Որից հետո կմեկնի կարճատև հանգստի՝ սկզբում Եվրոպա, ապա կվերադառնա Հայաստան՝ Սևանում հանգիստը շարունակելու: Նախագահական այս տուրնեի քաղաքական- այլընտրանքային հմայքը, սակայն, այն է, որ եթե առաջ Գագիկ Ծառուկյանը «Զվարթնոցում» ճանապարհում-դիմավորում էր նրան, ապա հիմա նրա հետ թռչելու է նախագահական ինքնաթիռով դեպ Լոնդոն՝ որպես ՀԱՕԿ նախագահ մասնակցելու օլիմպիական խաղերին:
Ի դեպ, այս օրերին Հայաստանի օլիմպիական թիմին Լոնդոն հանդիսավոր ճանապարհելու արարողություն տեղի չունեցավ, որովհետև մեր օլիմպիականները եվրոպական երկրներում ուսումնամարզական պարապմունքներ են անցկացնում և այնտեղից են մեկնելու օլիմպիական մայրաքաղաք»:







































