Ալժիրը համաձայն չէ Արաբական երկրների լիգայի Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադին ուղղված ` իր պաշտոնը լքելու վերաբերյալ կոչի հետ:
«Դա եղբայրական սիրիական ժողովրդի սուվերեն որոշումն է և չի մտնում ԱԵԼ-ի լիազորությունների մեջ»,- նշվում է Ալժիրի հայտարարության մեջ:
Ավելի վաղ նման կոչի դեմ հանդես են եկել Իրաքն ու Լիբանանը: Սիրիան չի մասնակցում ԱԵԼ-ի նիստերին, քանի որ նրա անդամակցությունն այդ կազմակերպությանը դադարեցված է:
Հիշեցնենք, որ այսօր ԱԵԼ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստի ժամանակ նախարարները կոչ են արել Բաշար Ասադին, որքան հնարավոր է արագ հեռանալ պաշտոնից և իշխանությունը հանձնել անցումային կառավարությանը:









































