Ամերիկյան անօդաչու սարքերը Պակիստանի հյուսիս-արևմուտքում լիկվիդացրել են առնվազն 12 գրոհայինների:
Պակիստանյան հետախուզությունում գտնվող աղբյուրը հաղորդում է երկու գրոհայինների վիրավորվելու մասին: Նա չի հստակեցրել՝ արդյոք զոհերը պատկանում են «Թալիբան» շարժմանը, թե ոչ, հաղորդում է Gazet.ru-ն:
Իսլամաբադը վերջին ամիսներին ավելի հստակ է ցույց տալիս իր դժգոհությունը Պակիստանի տարածքում ԱՄՆ գործողությունների հանդեպ:
Վաշինգտոնն էլ, որպես կանոն, պաշտոնապես չի հաստատում անօդաչուների միջոցով հարձակումներ իրականցնելու տեղեկությունները:










































