Քիմիական զենքի կիրառումը Սիրիայի կողմից անընդունելի է և ԱՄՆ աշխատում է այն ուղությամբ, որպեսզի իր դիրքորոշումը հասցնի սիրիական ղեկավարություններին և ընդդիմությանը, հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նունլանդը:
Երկուշաբթի օրն ավելի վաղ սիրիական ԱԳՆ ներկայացուցիչ Ջիհադ Մակդիսին Դամասկոսում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր կողմը կարող է օգտագործել քիմիական զենք այն դեպքում, եթե օտարերկրյա ռազմական միջամտություն լինի:
Մակդիսին նշել է, որ քիմիական զենքը, որն ունի Սիրիան, երբեք չի օգտագործվի խաղաղ բնակչության դեմ: Նրա խոսքերով՝ Սիրիայում քիմիական զենքի պահեստները վերահսկողության տակ են և պահպանվում են սիրիական բանակի կողմից:
Նա հստակեցրել է, որ քիմիական զենքերի կիրառումից հեռու մնալու կոչն ուղղված է ոչ միայն կառավարական ուժերին, այլ նաև ընդդիմությանը:











































