Canon ընկերությունը հայտարարել է իր առաջին ոչ ապակյա, փոփոխվող ոսպնյակով ֆոտոխցիկի մասին: Այն կստանա Canon EOS M անվանումը, ասվում է մամլո հաղորդագրությունում:
Ֆոտոխցիկը օգտագործում է 18 մեգապիկսել մատրիցա և ունի զգայուն էկրան, որը հասկանում է հպման ակնարկները: EOS M-ի յուրահատկություններից մեկը «ձեռքով» դիմադրողականության և դիաֆրագմայի կարգավորման հնարավորությունն է, ֆոտոխցիկում լուսանկարների վերամշակաման համար «ֆիլտրերի» առկայությունը, այդ թվում Full HD տեսանյութի նկարումը:
Canon հատուկ ֆոտոխցիկի համար արտադրել է EF-M օպտիկական շարքը, սակայն ադապտերի օգնությամբ հնարավոր կլինի ամրացնել EF и EF-S շարքի «հին» ոսպնյակները: Ֆոտոխցիկում օգտագործվում է SD ֆորմատի քարտեր: EF-M-ի 18-55 մմ կիզակետային երկարությամբ «մեծացումը» գնորդի համար կավելանա ևս 300 դոլարով:
EOS M-ը վաճառքի դուրս կգա 2012 թ. հոկտեմբերին: 22 մմ ոսպնայակով Ֆոտոխցիկը կարժենա 800 դոլար:
EOS M ֆոտոխցիկի վրա բացակայում են ապակին և պենտա պրիզման, բայց ի տարբերություն «կոմպակտների» նրանք հնարավորություն են տալիս նկարել մեկ պատկեր և այն փոխարինել մեկ այլ պատկերով: Նման ֆոտոխցիկները «ապակյա» ֆոտոխցիկներից տարվերվում են առավել փոքր չափերով և քաշով:
«Ոչ ապակյա» ֆոտոխցիկներ արդեն արտադրում են Nikon, Pentax, Samsung, Sony և այլ ընկերություններ: Լուրերն այն մաիսն, որ այդ ցուցակի մեջ կմտնի նաև Canon-ն, պտտվում էր դեռևս մեկ տարի առաջ:








































