Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Իշխանությունը ստիպված է փոխել մեթոդները

Անցյալ շաբաթ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որոշել է, որ Գյումրիում քաղաքապետի թեկնածու է առաջադրելու Սամվել Բալասանյանին:

Բալասանյանը ներկայումս պատգամավոր է, գործարար, Գյումրիում ունի գարեջրի գործարան: Բալասանյանը Հայաստանի քաղաքական դաշտի դասական ներկայացուցիչներից է, սակայն դասական, ոչ թե քրեական անցյալի կամ ներկայի, այլ հարմարվողական անցյալի և ներկայիս իմաստով: Ըստ էության, նման կերպարը առավել նախընտրելի է դիտվում Գյումրիի ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և, ընդհանրապես, քրեական անցյալով ու ներկայով հայտնի իշխանական սեգմենտի յուրաքանչյուր ներկայացուցչի ֆոնին: Բալասանյանի թեկնածության մասին որոշման առումով երեկ շատ հետաքրքրական վիճակ էր ստեղծվել: Նախ տեղեկություն տարածվեց, որ Բալասանյանը եղել է նախագահականում և այնտեղ ստացել Սերժ Սարգսյանի հավանությունը: Սակայն անձամբ Բալասանյանը մամուլի համար երեկ անհասանելի է եղել, իսկ նրա կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, հայտարարել է, որ առաջդրման մասին որոշումը կուսակցության որոշումն է և նախագահականի հանդիպման մասին տեղեկություն իրենք չունեն: Նախագահական նստավայրից ըստ էության չեն հերքել հանդիպման փաստը՝ ասելով, որ Սերժ Սարգսյանը օրվա ընթացքում բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ է ունենում, որոնց վերաբերյալ չեն տրվում պաշտոնական հաղորդագրություններ:

Այսպիսով, կարծես թե նկատելի է նախագահական նստավայրի և ԲՀԿ-ի մրցակցությունը Բալասանյանի մասով որոշմանը տեր կանգնելու առումով: ԲՀԿ-ն փորձում է ցույց տալ, որ նախագահականը կապ չունի իր որոշման հետ, իսկ նախագահականն էլ փորձում է ակնարկել, որ Բալասանյանի թեկնածության վերաբերյալ ԲՀԿ-ն որոշում է կայացրել միայն Սերժ Սարգսյանի «դաբրոյից» հետո: Եթե Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ-ն ներկայումս մրցակցում են Սամվել Բալասանյանի վերաբերյալ որոշման «տերը» լինելու հարցում, ապա մյուս հարցը երևի թե այն է, թե արդյո՞ք նրանց մեջ այլևս մրցակցություն չի լինելու քաղաքապետի՝ ով լինելու առնչությամբ: Ըստ ամենայնի՝ մրցակցություն չի լինելու, կամ առավելագույնը լինելու է մրցակցության իմիտացիա, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և հաղթելու է համակարգը:

Այստեղ, սակայն, խնդիրն այն է, որ համակարգը ինքնին ստիպված է արդեն հաղթել ոչ ավանդական մեթոդներով, որոնց մարմնացումն էր հանդիսանում Վարդան Ղուկասյանը: Եվ սա ինքնին զգալի փոփոխություն է, որն անկասկած թելադրված է Հայաստանում նոր իրավիճակով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է երկրում քաղաքացիական ակտիվության բարձր ֆոնով, այդ թվում և Գյումրիում, ի դեմս «Գյումրին մերն» է քաղաքացիական նախաձեռնության: Այդ ամենը իշխանությանը ստիպում են մտածել հաջողության նոր մեթոդների եւ մեխանիզմների մասին, հրաժարվելով հնից, ինչն արդեն իսկ կարելի է համարել հասարակության գուցե ոչ բավարար կամ լիարժեք, բայց նկատելի ձեռքբերումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում