«Մանչեսթեր Յունայթեդ»-ի սերբ պաշտպան Նեմանիա Վիդիչը, ով Չեմպիոնների Լիգայի շրջանակներում «Բազել»-ի հետ հանդիպմանը վնասվածք ստանալու պատճառով ծնկի վիրահատության է ենթարկվել, արդեն վերսկսել է մարզումները:
Այսօրվանից «կարմիր սատանաներ»-ի ավագը մարզվում է առանց սահմանափակումների, սակայն սերբ ֆուտբոլիստի ծանրաբեռնվածությունն ավելանալու է աստիճանաբար: Այդ մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Շանհայում տված մամլո ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ Վիդիչը դեռևս մարզվում է թիմից առանձին` ակումբի մարզաբազայում:










































