Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը վրդովված է նախորդ մրցաշրջանի ավարտից հետո թիմի դիրքորոշման պատճառով:
Հիշեցնենք` լրատվամիջոցները բազմիցս հայտնել են, որ կատալոնական ակումբը հրաժարվում է բրազիլացի պաշտպանի ծառայություններից, և նա ստիպված կլինի լքել թիմը: Ալվեսին այդ ամենը դուր չի եկել:
«Բազմաթիվ լուրեր էին շրջանառվում, որ ես չեմ խաղալու «Բարսա»-ում: Ցավ եմ ապրում, որ ակումբը չպաշտպանեց ինձ: Միաժամանակ նաև ինձ համար հասկանալի է նրանց դիրքորոշումը, քանի որ ակումբն իր նպատականերն ու հետաքրքրություններն ունի, որոնք ավելի թանկ են, քան ֆուտբոլիստի հետաքրքրությունները:
Չէի ցանկանա լքել «Բարսելոնա»-ն այն զգացումով, որ թիմը չի հասել իր նպատակներին: Պարզապես բանն այն է, որ թիմի հաղթանակի դեպքում բոլոր ֆուտբոլիստները լավն են համարվում, իսկ պարտվելու դեպքում` այդպես չի լինում:
Այն օրերին չէի կարողանում պատկերացնել ինձ «Բարսելոնա»-ից դուրս, բայց նաև ակումբում իմ դերը չէի կարող որոշել: Այժմ մեր մարզիչ Տիտո Վիլանովան հայտնել է, որ վստահում է ինձ: Նրա հույսերն արդարացնելու մտադրություն ունեմ»,- նշել է Ալվեսը:






































