Երևանում այսօր՝ հուլիսի 23-ի գիշերը, Հյուսիսային պողոտայում գտնվող «That place» ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում Լևոն Գ.-ն շշով խփել է Սերգեյ Ղ.-ի գլխին: «Առաջին լրատվական»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Սերգեյ Ղ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին նաև, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:







































