Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարարն այցելելու է Իրան: Այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Մահմուդռեզա Սաջադին:
Վերջինս չի նշել Ռուսաստանի փոխարտգործնախարարի անունը, սակայն ընդգծել է, որ այդ այցը տեղի կունենա հոկտեմբերին, և դրա ժամանակ քննարկվելու են երկկողմանի հարցեր: Սեպտեմբերին էլ Իրանում անցկացվելու են Իրանի Մշակույթի օրեր, ինչի կապակցությամբ Իրանի մշակույթի ու իսլամական կողմնորոշման նախարարն այցելելու է Մոսկվա:









































