2012 թ. համար նախատեսված՝ Աֆղանստանից ամերիկյան զինծառայողներին դուրս բերելու գործընթացը կիսով չափ ավարտված է: Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորահրամանատար, ամերիկացի գեներալ Ջոն Ալենը:
Ներկայումս երկրից դուրս է հանվել 23 հազար զինվորներից շուրջ կեսը:
Ընդ որում, Ալենն ընդգծել է, որ զորքերի դուրսբերմանը չափից մեծ նշանակություն տալ չարժե, քանի որ ռազմական օպերացիան, որը ղեկավարում է ԱՄՆ-ը, Աֆղանստանում դեռ շարունակվում է:
Ամերիկյան զորքերի ամբողջությամբ դուրսբերումն Աֆղանստանից, ըստ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, կավարտվի սեպտեմբերի 30-ին: Դրանից հետո երկրում կմնա շուրջ 68 հազար ամերիկացի զինծառայող: Հոկտեմբերի 1-ի դրությամբ, բացի նրանցից, երկրում կմնա ևս 40 հազար զինծառայող միջազգային կոալիցիայից:
2011 թ. Աֆղանստանից դուրս է բերվել 10 հազար ամերիկացի զինծառայող:











































