Saturday, 13 06 2026
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս
19:00
Ֆրանսիայում վեց մարդ դատապարտվել է հազվագյուտ ռուսական գրքեր գողանալու համար
18:50
Սառցադաշտերի հալումը շարունակում է մտահոգել գիտնականներին
18:40
Պետեր Մադյարը Վիկտոր Օրբանին մեղադրել է միգրացիայի հարցերում հասարակությանը խաբելու մեջ
18:30
Թութակը կանխատեսել է Աշխարհի առաջնության բացման խաղի հաղթողին
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա
18:10
Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը
18:00
Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ
Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Իր հոգևարքն արդեն իսկ զգացող քրեաօլիգարխիկ համակարգը գոյատևման տենդի մեջ է ընկել. «Սարդարապատ»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայաստանյան քրեաօլիգարխիկ վարչախմբի հլու կամակատար և պատժիչ մարմին դատարանի կողմից ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ կայացրած անմարդկային ու ապօրինի դատավճիռը համակարգի ինքնավստահության և ինքնատիրապետման բացակայության ապացույցն է:

Ակտիվ երիտասարդ սերնդի առանցքի շուրջ ձևավորվող քաղաքացիական հանրության մեջ տեսնելով իր գոյությանն սպառնացող ամենալուրջ վտանգ, վարչախումբը ընտրում է գոյատևման վերջին միջոց բռնությունը և հարձակման է անցնում: Քրեական օլիգարխիայի ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից ՀՀ զինված ուժերի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանին առանձնակի դաժանությամբ սպանելը և երիտասարդ ակտիվիստների կողմից ոստիկանական ապօրինի բռնությանը ինքնապաշտպանության նպատակով հակադարձելը մոտավորապես նույն ծանրության հանցագործություն համարելու միջոցով(առաջիններին նախատեսելով 5-ից 10 տարի արգելափակում, իսկ երիտասարդներին փաստացի դատապարտելով մինչև 6 տարի բանտարկության), վարչախումբը բացահայտ մարտահրավեր է նետում հանրությանը:

Անթաքույց լկտիությամբ ոտնահարելով իրավունքն ու օրինականությունը, վարչախումբը փորձում է քրեական պատժի միջոցով հաշվեհարդար տեսնել ու սպառնալիքով ահաբեկել ու լռեցնել քաղաքացիական ակտիվության կորիզը կազմող երիտասարդությանը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը Հայրենիքի և սերունդների ապագայի համար պատասխանատվություն զգացող քաղաքացիական ակտիվիստներին, առաջին հերթին` երիտասարդությանը կոչ է անում ոչ մի պարագայում չընկրկել պետական իրավապահ համակարգը ժողովրդի նկատմամբ որպես ահաբեկման գործիք կիրառող հանցավոր վարչախմբի սպառնալիքների առջև, այլ համախմբվել ու միասնաբար պայքարել երիտասարդ ակտիվիստներին օր առաջ ազատության մեջ տեսնելու նպատակի համար: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր հնարավոր ձևերով ու միջոցներով մասնակցելու և աջակցելու այդ համախմբմանն ու պայքարին:

Իր հոգևարքն արդեն իսկ զգացող քրեաօլիգարխիկ համակարգը գոյատևման տենդի մեջ է ընկել և հերթական անխուսափելի սխալն է կատարում, քանի որ այլևս գործ ունի այնպիսի քաղաքացիական հասարակության հետ որին չես վախեցնի ձերբակալություններով այլ ընդհակառակը կամրապնդես պայքարի վճռականությունը, ուստի մեր պարտքն է լիարժեք կերպով օգտագործել այս հնարավորությունը և հանիրավի դատապարտված երիտասարդների ազատագրմամբ ևս մեկ քայլ կատարել Հայոց պետականության նորոգման ու Հայրենիքի վերածննդի գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում