Հնդկացիական ցեղերից մեկի` նե-պերսեի առաջնորդներից Ժոզեֆի վերնաշապիկը հուլիսի 22-ին Նևադա նահանգում կայացած Coeur d’Alene աճուրդում վաճառվել է 877.5 հազար դոլարով: Այս մասին գրում է Associated Press-ը:
Աճուրդում ներկայացված էր այսպես կոչված՝ «մարտական վերնաշապիկը», որը հնդկացիները հագնում են միայն հատուկ առիթներով: Լոտին հատուկ արժեք էր տալիս այն, որ հենց դրանով էր առաջնորդը նկարվել 1877 թ. արված լուսանկարում ու 1878 թ. դիմանկարում:
Աճուրդի կազմակերպիչները ծրագրում էին վերնաշապիկի դիմաց ստանալ 800 հազարից մինչև 1.2 միլիոն դոլար:
Ժոզեֆ առաջնորդը ծնվել է 1840 թ. և վախճանվել է 1904-ին, համարվում է Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների մեծագույն ռազմական առաջնորդներից մեկը:









































