Հարավային Տեխասում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 11, վիրավորվել՝ 12 մարդ: Ինչպես հաղորդում է LifeNews-ը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությանը, ավտովթարը տեղի է ունեցել Սան Անտոնիոյից 100 մղոն հեռավորության վրա: Բեռնատարը, որում ընդհանուր առմամբ եղել է 23 մարդ, դուրս է եկել մայրուղուց և բախվել միանգամից երկու մեծ ծառի:
Նախնական տվյալներով՝ ավտովթարի հետաևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Եվս 12 մարդ ծանր վիրավորվել է և տեղափոխվել մոտական հիվանդանոց:
Ավտովթարի պատճառները պարզվում են:











































