Այս պահի դրությամբ հայկական կողմը դեռ բանակցում է Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` հավելելով, որ բանակցություններն ընթանում են «բարեկամական մթնոլորտում»:
Հարցին, թե ճիշտ չի՞ լինի, արդյոք, գազի գնի թանկացման դեպքում այն ազատել ԱԱՀ-ի վճարումից, նախարարը պատասխանեց, թե նմանատիպ ժամանակավոր քայլերով սակագնի բարձրացման խնդիրը չի լուծվում։ «Չեմ կարծում, որ ԱԱՀ-ից ազատելը կբերի սակագների խնդրի վերջնական լուծման»,- ասաց Ա.Մովսիսյանը։