Ավստրալիայի «Սեքս» կուսակցությունը մտադիր է դատական հայց ներակայցնել Google-ի դեմ, քանի որ վերջինս արգելափակել էր իր գովազդները: Կուսակցությունը մի քաղաքական խումբ է, որի անդամները ցանկանում են ապաքրեականացնել մարմնավաճառությունը:
The Daily Mail-ը գրում է, որ «Սեքս» կուսակցության թեկնածու Ֆլոնա Փաթենն ասել է, որ ինքը բարկացել է, քանի որ Google-ը արգելափակել է գովազդները Մելբուռնի ընտրություններից առաջ:
Փաթենը, որն ինքը նախկին մարմանավաճառ է, իր կուսակցությունը ներկայացնում է որպես մարդկանց մի խումբ, ովքեր «դրական վերաբերմունք ունեն սեքսի նկատմամբ»:










































