Շաբաթ օրը Լոս Անջելեսում տեղի է ունեցել Սիլվեստեր Ստալոնեի 36-ամյա որդու` Սեյջ Ստալոնեի հուղարկավարությունը:
People-ի և E! News-ի հաղորդմամբ` Սեյջի թաղման մասնավոր արարողությունը տեղի է ունեցել St Martin of Tours կաթոլիկ եկեղեցում: Արարողությանը ներկա են եղել Սիլվեստեր Ստալոնեն Սեյջի մոր և ընտանիքի մյուս անդամների հետ:
Հիշեցնենք, որ Սեյջին հուլիսի 13-ին մահացած էին գտել Լոս Անջելեսի իր բնակարանում: Երբ ոստիկանությունը ժամանել էր, հաստատվել էր, որ նա մահացած է: Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, և ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը:
Երիտասարդ դերասանը հոր հետ խաղացել էր 1990 թվականին նկարված Rocky V ֆիլմում:








































