Այս տարի Կաննի կինոփառատոնի ժամանակ մի քանի մոդելներ կրել են AVAKIAN բրենդի զարդեր: watchworld.com-ի հաղորդմամբ` նրանցից է եղել նաև Փերիս Հիլթոնը, ով կրել է ադամանդապատ կապույտ սաֆիրից վզնոց, թևնոց, ադամանդներով զարդարված ականջօղեր և հսկայական ադամանդե մատանի:
Երգչուհին իր զարդերի մասին գրել է նաև Twitter սոցիալական ցանցում` ասելով, որ շատ է սիրում Avakian Geneve-ի զարդերը, քանի որ դրանք շշմեցնող տեսք ունեն:
Ավագյանների ընտանիքը իր առաջին խանութը բացել է Լիբանանում 1969 թվականին: Խանութը ղեկավարել է երիտասարդ Էդմոնդ Ավագյանը: Ճանապարհորդությունների միջոցով նա շուտով հայտնվել է Շվեյցարիայում, և աստիճանաբար Avakian Geneve-ի խանութները են բացվել Մոսկվայում, Բևերլի Հիլզում, Նյու Յորքում և այլուր:
Համաշխարհային շատ աստղեր տարբեր իրադարձությունների համար նախընտրում են հենց Avakian Geneve-ի զարդերը: Նրանցից են Հոֆիտ Գոլանը, Քելի Բրուքը, Շերոն Օսբորնը և այլք:
















































