Ռուսաստանի առաջնության առաջին տուրի շրջանակներում Մախաչկալայի «Անժի»-ն սեփական հարկի տակ ընդունել էր Կրասնոդարի «Կուբան»-ին: Հանդիպման հաշիվն առաջին րոպեին բացել է «Անժի»-ի ֆուտբոլիստ Ժոաո Կարլոսը` դառնալով ինքնագոլի հեղինակ, սակայն Մախաչկալայի ակումբի խաղացողները կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը, իսկ հետագայում նաև առաջ անցան իրենց հակառակորդներից: Այսպիսով` «Անժի»-ն առավելության հասավ 2:1 հաշվով:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Մարկոս Պիզելին փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին:
«Անժի» – «Կուբան»`2:1
0:1 Ժոաո Կարլոս (1´), 1:1 Էտո’Օ (31′), 2:1 Տրաորե (43´)









































