«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, որը թիմը գլխավորում է վերջին 25 տարիների ընթացքում, վստահ է, որ ակումբը բարձր մակարդակը կպահպանի նաև իր հեռանալուց հետո:
«Իհարկե, ինձնից հետո ակումբը կշարունակի ապրել: Վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կշարունակի հաջողություններ գրանցել և լավ խաղ ցուցադրել իմ հեռանալուց հետո: Մեր թիմին երկրպագում են աշխարհի տարբեր ծայրերում, ինչը մեծացնում է ակումբից ունեցած սպասելիքները: Համոզված եմ, որ ղեկավարությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի վստահի երիտասարդ մասնագետի, քանի որ իրավիճակը պահանջում է փորձառու մարզիչ նշանակել»,- ասել է Ֆերգյուսոնը:







































