Sunday, 07 06 2026
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է

ՌԴ փոխարտգործնախարարը «Ժառանգություն»-ում

Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունում հյուրընկալվեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինի գլխավորած պատվիրակությունը:

«Ժառանգությունից» հանդիպմանը մասնակցեցին խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, քարտուղար Լարիսա Ալավերդյանը և պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Սաֆարյանը հյուրերին ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության հիմնական ծրագրային դրույթները ներքին և արտաքին քաղքականության կարևորագույն հարցերում, ինչպես նաև` կուսակցության գործունեությունը խորհրդարանում և դրանից դուրս:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին և տեսակետներ հայտնեցին երկու երկրների համագործակցության ու հետաքրքրությունների դաշտում գտնվող մի շարք խնդիրների վերաբերյալ. Ռուսաստան-Հայաստան ռազմավարական հարաբերություններ, Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարուցվող հարցեր, որոնք դեռևս անհիմն անվանվում են «Հայ-ադրբեջանական բախում» կամ «Արցախի հարց», տարածաշրջանի լարվածության ու ռազմականացման հարցեր, խորհրդարանական միջազգային կազմակերպություններում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության անհրաժեշտությունը:

Բարձրացվեցին նաև տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես, ներկայացվեց, որ հայ-ռուսական համատեղ պետական ձեռնարկության կողմից, առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու, իրականացվում են ուրանի հանքերի ուսումնասիրությանն ուղղված աշխատանքներ, որոնք բացասաբար են անդրադառնում շրջակա միջավայրի վրա: Նշվեց նաև, որ Ռուսաստանի կողմից սեփականություն ձեռք բերելու քաղաքականությունը կրում է գրեթե համատարած բնույթ, այնինչ ներդրումային քաղաքականությունը դեռևս գտնվում է անբավարար մակարդակի վրա:

Հանդիպման վերջում Գրիգորի Կարասինն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը ցույց տվեց, որ իրապես անհարաժեշտություն կա ընդլայնել ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի համագործակցությունն ինչպես ռազմավարական, այնպես էլ` այլ ոլորտներին վերաբերող արդիական խնդիրների շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում